Քաղաքականություն 

Էրդողանն ԱՄՆ-ում սկանդալային հայտարարություն է արել՝ վիրավորելով հայերին

analitik.am

Մերիլենդում ամերիկյան կրոնական կենտրոնում իր ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկանդալային հայտարարություն է արել հայերի մասին:

Նա հայերին անվանել է քոչվոր, իսկ Հայաստանը՝ երիտասարդ պետություն:

Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանը «երեկվա պետություն» է, իսկ հայերը մինչև այդ ապրել են ինչպես փախստական՝ մի երկրից տեղափոխվելով մեկ այլ երկիր. «Թուրքիայում ևս նրանք հաճախ փոխում էին կեցության վայրը, դրա համար որոշում կայացվեց նրանց բնակեցնել այլ վայրում»:

Էրդողանի խոսքերով, այսօր Թուրքիայում ապրում է 100 հազար հայ, որոնցից 60 հազարը Թուրքիայի քաղաքացի են, մնացածը՝ անօրինական ներգաղթյալ:

Նույն շարքից