Հայաստան Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանը չէր հայտարարել, որ պատրաստ է հանձնել շրջաններ. Արտակ Զաքարյան

Հայաստանը բանակցում էր այն փաստաթղթի վերաբերյալ, որտեղ ԼՂ ինքնորոշման սկզբունքը հստակեցված է, որի ստորագրումից հետո ԼՂ-ն վերադառնալու էր բանակցային գործընթաց՝ որպես պաշտոնական կողմ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, փոխանցում է Aysor.am-ը:

«Սերժ Սարգսյանը չէր հայտարարել, որ պատրաստ է հանձել շրջաններ: Սարգսյանի հայտարարությունը ոչ թե նրա շուրջ էր, որ Հայաստանը բանակցում է շրջանների վերադարձի մասին, այլ, որ Հայաստանը բանակցում է այն փաստաթղթի վերաբերյալ, որտեղ ԼՂ ինքնորոշման սկզբունքը հստակեցված է, որի ստորագրումից հետո ԼՂ-ն վերադառնալու էր բանակցային գործընթաց՝ որպես պաշտոնական կողմ», - ասաց Զաքարյանը:

Վերջինս պնդեց՝ նախկին նախագահը նպատակ ուներ հարցի խաղաղ կարգավորման գործընթաց առաջ տանել:

«Այսօրվա փակուղային իրավիճակը ռիսկային է այն առումով, որ մենք ավելացնում ենք Ադրբեջանի քաղաքական ռեսուսրենրը՝ աշխարհին համոզելու, որ Հայաստանը ապակառուցողական է, որևէ բանակցային դիրքորոշում չի ձևավորում, հայտարարել է անորոշ սկզբունք՝ այնպիսի լուծում գտնել, որը երեք կողմերի համար ընդունելի լինի, բայց չի ասվում, որոնք են այդ լուծումները», - ավելացրեց Զաքարյանը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից