Հասարակություն Տեսանյութեր 

Տղամարդն առանց պատճառի ծեծի է ենթարկել հղի կնոջը, ինչի արդյունքում վերջինս ուշագնաց է եղել /Տեսանյութ/

analitik.am

Համացանցում տարածվել է տեսանյութը, թե ինչպես է Մոսկվայի տրամվայներից մեկում հարբած տղամարդը ծեծի ենթարկում հղի կնոջը։ Այս մասին հայտնում է Լայֆը։

«Գտնվելով տրամվայում, հարբած տղամարդն առանց պատճառի սկսել է հարվածներ հասցնել հղի կնոջը։ Վերջինս կորցրել է գիտակցությունը և ընկել»,-ասված է հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ միջադեպից հետո կինը հոսպիտալացվել է։

41-ամյա կասկածյալը բերման է ենթարկվել։

Հարուցվել է քրեական գործ։

Նույն շարքից