Արամ Mp3-ն տեսանյութ է հրապարակել իր էջում, թե ինչպես է պարում Տիգրան Մանսուրյանը:
«Ասում են` տարիքը մարդու հոգու և մարմնի հարաբերակցությունն է: Ասում են նաև, որ հոգով երիտասարդ լինելը երկարացնում է մարդու կյանքը:
Ի՞նչ եմ ուզում ասել... Եղեք միշտ երիտասարդ, երբեք տեղիք մի տվեք ձեր ֆիզիոլոգիական տարիքին, ինչպես որ դա անում է մեր շատ սիրելի Մաեստրոն` Տիգրան Մանսուրյանը:
Բրա՛վո Մաեստրո:
Երկար տարիների կյանք Ձեզ»,-գրել է երգիչն իր էջում: