Հասարակություն Տեսանյութեր 

Հրապարակվել է ֆիթնես ակումբում դաժան ծեծկռտուքի տեսանյութը

analitik.am

Twitter-ի օգտատերերից մեկն Անգլիայի Բրենթվուդ քաղաքում գտնվող «Ab Salute Gym» ֆիթնես ակումբում ականատես է եղել դաժան ծեծկռտուքի:

Կադրերում երևում է, թե ինչպես են ծեծկռտուքի ժամանակ տղամարդիկ որպես զենք օգտագործում սպորտային սարքավորումները: Հարձակվողներից մեկը մետաղյա ձողով հարվածներ է հասցրել մեկ այլ տղամարդու, իսկ թե ինչ է տեղի ունեցել հետո, հայտնի չէ։

Ֆիթնես ակումբի ներկայացուցիչներն արդեն ներողություն են խնդրել կատարվածի համար՝ նշելով, որ ակումբի 10 տարվա գործունեության ընթացքում սա առաջին դեպքն է, և որ նրանք ոչ մի դեպքում չեն խրախուսում բռնությունը: Ծեծկռտուքի բոլոր մասնակից տղաներին արգելվել է այցելել հաստատություն։

Նույն շարքից