Միջազգային Քաղաքականություն 

Հյուսիսային Կորեայում Բայդենին «գազազած շուն» են անվանել

analitik.am

Հյուսիսային Կորեայում խստորեն քննադատել են ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոն Բայդենին՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին զրպարտելու համար: Քաղաքական գործչի մասին հայտարարությունը հայտնվել է գործակալության պաշտոնական կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Միևնույն ժամանակ, հստակ չի նշվել, թե Բայդենի խոսքերի մեջ կոնկրետ ինչն է վիրավորել Փհենյանին: Այնուամենայնիվ, նախկին փոխնախագահն առանց դրա էլ համարվել է Հյուսիսային Կորեայի ամենավառ քննադատողը։

«Բայդենը շարունակում է անխոհեմ պահվածք դրսևորել և որևէ կերպ չի կարողանում «խելքը գլուխը հավաքել», չնայած այն բանի, որ դատապարտվել ու մերժվել է մարդկանց կողմից։ Նա ոչ այլ ինչ է, քան «գազազած շուն», որը ձգտում է միայն ինչ-որ մեկի կոկորդից բռնել»,-ասված է հայտարարության մեջ։

Նույն շարքից