գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Նման բան ասողների կյանքն այսուհետ միայն դեպի վատն է փոխվելու, այլ բանի հույս չունենաք. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում մարդիկ սկսել են երթևեկել ավելի բարեկարգ ճանապարհներով: Այս մասին Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագծ քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով թվեր և հայտարարելով, որ բյուջեն հեղափոխական է:

Ավելի բարեկարգ ճանապարհներով երթևեկելը, Փաշինյանի խոսքերով, թույլ է տալիս ավելի քիչ գնալ ընթացագետի մոտ, հետևաբար ավելի քիչ գումար են ծախսում. «Երբ գյուղացիներն իրենց գյուղմթերքը բերում են շուկա, իրենց ավտոմեքենան ավելի քիչ է վերև-ներքև թռնում, քիչ են ապրանք փչացնում»:

«Աշխատատեղեր են բացվում: Այսօր մենք երկրում թափուր աշխատատեղերի խնդիր ունենք: Ես վերջին 15 օրվա ընթացքում երկու ձեռնարկության բացման եմ մասնակցել, որտեղ սեփականատերերի հավաստիացմամբ ավելի քան 1000 աշխատատեղ կա ու չեն կարողանում աշխատող գտնել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ շինարարական աշխատանքներ կատարող ընկերությունները խրված են աշխատանքի մեջ:

«Մարդը հիմա գիտի, որ տնից հետռո ինսուլտ ստանալուց հետո չի գնալու հարևանից պարտքով փող վերցնելու, հիվանդանոցում պատգարակի վրա չի մնալու: Երեխան մինչև 18 տարեկանը հիվանդանոցում անվճար ծառայություններ է ստանում: Զինվորականների, ուսուցիչների աշխատավարձը բարձրացրել է, բանակում զինվորականների սննդի համակարգ է փոխվել:

Մի՞թե դա կյանքի որակի փոփոխություն չէ ու չի բարձրացնում երկրի մարտունակության մակարդակը:

Այն զինվորը, որն ուտում է ոչ թե սնունդ, որից հետո ոչ թե պետք է երեք օր բուժվի…զինվորը տեսնում է, որ կառավարությունը հոգ է տանում իր մասին, մի՞թե նրա կյանքը չի փոխվում: Զինվորի ծնողն այլևս չի մտածում՝ վայ երեխես տեսնես ինչ կերավ: Չնայած այսօր դեռ կան, որ մտածում են:

Զինվորին տեսակցության գնալիս չեն մտածում հարևանից պարտք անելու մասին: Բա ոնց է լինելու կյանքի փոփոխությունը: Բա ոնց ա լինում կյանքի փոփոխություն, որ օրումեջ ասում են՝ երբ ա փոխվելու մարդու կյանքը: Մարդ ասելով ո՞ւմ նկատի ունեք: Նման բան ասողների կյանքը սրանից հետո միայն վատանալու է, այլ բանի հույս հանկարծ չունենաք»:

Փաշինյանը խոսեց նաև ՔԿՀ-ներում փոփոխությունների մասին. «Դատապարտյալի հարազատը չի մտածում տունն ու ունեցվածքը ծախելու մասին: Մի՞թե այդ մարդու կյանքը չի փոխվել»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից