Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Կառավարությունը չի կարող մտնել ձեզանից յուրաքանչյուրի տուն ու փոխել ձեր կյանքը. Նիկոլ Փաշինյան

analitik.am

2020 թվականի հունվարի 1-ից միայն հարկային փոփոխությունների արդյունքում 230 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է: Այս մասին խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր մեր ընդդիմությունն ասում է, որ մենք գետինը մտնենք ֆիսկալ կանոնները խախտելու համար: Եկեք թարգմանենք ձեր ասածը: Դուք ասում եք՝ աշխատավարձ, թոշակ մի բարձրացրեք, նպաստ մի բարձրացրեք, կանգնեք ուղիղ էտ ասեք, ինչ եք՝ գիտահետազոտական-միտահետազոտական: Նենց բառեր եք ասում, որ ոչ մեկ գլխի չի ընկնի, թե ինչ եք ասում: ԼՀԿ-ը կանգնի ու ասա, որ դեմ եք աշխատավարձն ու թոշակները բարձրացնելուն»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, ամենակարևորն այն է, որ փոխվել է մարդու կյանքի փոփոխության մասին պատկերացումը, գաղափարաբանությունը, փիլիսոփայությունը. «Այն ժամանակ, երբ մարդուն ասում էին, որ կյանքը կփոխվի, ասում էին, որ 4 կիլո բրինձ կտանք որպես ողորմություն: Այսօրվա կառավարությունն ասում է, որ կյանքը փոխվում է աշխատանքով: Կառավարությունը չի կարող մտնել ձեզանից յուրաքանչյուրի տուն ու փոխել ձեր կյանքը:

Կառավարությունը կարող է ձեզ համար ստեղծել հնարավորինս լայն հնարավորություններ որ դուք ազնիվ ու արդար աշխատանքով ձեր բարեկեցությունը վաստակեք: Երկրում այսօր աշխատուժի պրոբլեմ կա»:

Վարչապետը նշեց, որ սոցիալական քաղաքականության փիլիսոփայություն է փոխվել. «Մենք մարդուն ոչ թե ասում ենք, որ նպաստ կտանք հաց առնելու համար, մյուս ամիս էլ կտանք և այդպես շարունակ՝ մինչև ընտրություններ, այլ ասում ենք, որ գյուղական վայրերում 1000 ընտանիքի տալիս ենք անասնագլխաքանակ, տալիս ենք կեր, խորհրդատվություն, որ մարդն իր աշխատանքով իր կյանքը փոխի:

Մենք ասում ենք, որ ներդրում են խելացի գոմերի ծրագիր, ծախսի 50 տոկոսը տալիս ենք: Ասում ենք, որ գյուղմթերքի արտահանման ահռելի մեծ պոտենցիալ կա, կառուցեք ջերմատներ, սահմանամերձ գոտնիներում ծախսի 50 տոկոսը կտանք, ստեղծեք ինտենսիվ այգիներ՝ ծախսի 30-70 տոկոսը մենք կտանք: Մի՞թե սա մարդու կյանքի փոփոխություն չէ»:

Նույն շարքից