Տեսանյութեր Քաղաքականություն 

Այս խնդիրը հեղափոխությունից հետո ահագնացել է. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Մեր ռազմավարական տեսլականը երկնիշ տնտեսական աճի հասնելն է: Սակայն գիտենք, թե ինչու չենք կարողանում միանգամից հասնել դրան: Մեր ամենամեծ պրոբլեմը մեր ունեցած կապիտալ ծախսերի ոլորտում ունեցած պրոբլեմն է: Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ի դեպ, կապիտալ ծախսերի թերակատարումը միշտ եղել է, այնպես չէ, որ հեղափոխությունից հետո է եղել: Հիմա այն ավելի ահագնացել է, քանի որ մենք համաձայն չենք ատկատներով աշխատել, մենք համաձայն չենք անորակ գործեր ընդունել: Մենք ինչքան բարձր չափանիշներ ենք դնում, այդքան այդ փողերը ծախսելը դժվարանում է:

Մենք, այդ փողերը չծախսելով, այսօր խոսում ենք տնտեսական ակտիվության +6 տոկոս ցուցանիշի մասին: Մենք այսօր պետգնումների համակարգը կատարելագործում ենք: Մենք՝ ինքներս մեր ցուցանիշները վատացնում ենք, քանի որ լավացնում ենք որակը:

Մենք գնում ենք ոչ թե այսօրվա, այլ՝ վաղվա ցուցանիշի հետևից:

Այս տարի մենք միանշանակ թերակատարելու ենք ցուցանիշը: Որ պահին մենք կապիտալ ծախսերի որակն ու ծավալը նույնականացնենք, այդ պահից կհասնենք երկնիշ տնտեսական աճի»:

Փաշինյանի խոսքերով, մարդիկ պետք է հասկանան, որ անորակ աշխատանք չի ընդունվելու, ատկատի մտադրություն ունեցող ու նման բան անող պաշտոնյաները դատվելու են՝ անկախ ով լինելուց. «Ներում-բեկում չի լինելու»:

Նույն շարքից