Հասարակություն 

Նայել ենք բոյվիկներ, մարդասպանություններ, բայց չդարձանք բոյեվիկ կամ մարդասպան. Սոս Ջանիբեկյանը՝ Դալուզյանի ֆիլմի մասին

analitik.am

Դերասան Սոս Ջանիբեկյանն իր էջում գրում է.

«Քանի առիթա կամ ալիք ա, սրտիցս էկածը ասեմ, բայց ավելի հավասարակշռված :)))

1) Գեղարվեստական ֆիլմ նկարահանելու համար, բացի իր ասպարեզում նվաճած բարձունքները և բացի վաստակը, որպես կինոմատոգրաֆիայի արժեքավոր արտադրանք, աշխարհին հետաքրքրում է մարդ(ֆիլմի հերոս), ով անձնական կյանքում ունի նաև տարօրինակություններ, բարդություններ, բարդույթներ: Համաշխարհային դեմքերի Բազմաթիվ օրինակներով կարող եմ գալ հասնել մինչև Ջոկեռ:

2) Եթե ինչ-որ մեկը վախենում է, էդ տեսակ ֆիլմ նայել, կարելի է ասել, որ նա վախենում է իր ներքին քնած ցանկությունների արթնացումից:

3) Մենք փոքրուց շատ շատ ենք նայել ֆիլմեր, բոյվիկներ, մարդասպանություններ, տրաքոցներ, պայթուններ: Դրանցից ես ու իմ սերնդակից շրջապատս, չդառանք ոչ մարդասպան, ոչ բոյեվիկ: Ավելին ասեմ պատանի տարիքում երկրպագելով Մայքլ Ջեքսոնին, միևնույննա մաշկիս գույնը չփոխեցի, իսկ այն ֆիլմը որտեղ Առնոլդ Շվարցնեգերը հղիանում ա, ոչ մեկիս չստիպեց հղիանալ: Ես ունեմ նկարիչ ըկերներ, որոնք Վան Գոգի մասին նկարահանած ֆիլմը նայել են մի քանի ագամ, բայց մինչ օրս, Փառք Աստծո, ունեն 2 ականջ:

4) Եթե խոսում են Քրիստոնեական արժեքներից, բայց շատ չարացած ու դեստրուկտիվ և պատրաստ են կացնահարել մարդուն, ով դուրս է իրենց պատկերացումներից, ապա այդ մարդկան միայն թվում է, թե նրանք մոտ են Քրիստոնեական արժեքներին:

5) Ես շատ ուրախ եմ, որ Հայ ժողովուրդը այսքան պահպանողական է, ինքս արժեվորում եմ մեր ավանդույթները, բայց եթե ուզում ես ապրել, դեմոկրատական երկրում, օրենքի հավասարությամբ, զարգացած տուրիզմով, բարձր թոշակով, բավարար աշխատավարձով, ապահովվածության զգացումով, որտեղ օրենքի դիմաց բոլորը հավասար են, ուրեմն գիտակցիր, որ այդ երկրում սուր պիտի լինի դրված ՄԱՐԴՈւ ԻՐԱՎՈւՆՔԻ պաշտպանության հարցը: Եթե ոչ, նորից դարձիր միապետություն, բայց մի բողոքիր աղքատ, հալածված ստրուկի կյանքից:

6) Եթե իսկապես հետաքրքում է թե ինչ ֆիլմեր պետք է ցուցադրվեն մեր տներում, մեր երկրում, խնդրում եմ, ուրեմն սկսեք այսօրվա եթերում եղած հայկական արտադրանքից, որտեղ ամողջ օրը ցուցադրվում է, թե ով ոնց գողացավ մյուսի էրեխուն, թե ով ոնց սպանեց ընկերոջ հորը, թե ոնց կտրեց սիրած աղջկա քիթը, թե ոնց, ինչ որ մեկը ընկերոջ կնոջից երեխա ունեցավ, բայց երբեք չասեց, որ դա իր երեխան ա, իսկ 367 սերիայում, ասեց և նա դանակը մտցրեց ընկերոջ սիրտը:

Իհարկե կասեն այդ ֆիլմերի դեմ էլ ենք բողոքում, բայց ռեյտինգը վկայում է, որ հավեսով նայում են:

Հ.Գ․ Ինչ որ մի գյադա, որ քոմենթում լեզվին ա տալիս, համարն եմ ուզում չի տալիս, միանգամից խլեշ ու բլոկ»:

Նույն շարքից