Հասարակություն 

ԻՊ-ն ահաբեկիչներին հորդորել է լրագրող ձևանալ ահաբեկչություններ կատարելու համար

analitik.am

ԻՊ ահաբեկչական խմբավորումը նոր հրահանգներ է տարածել ամբողջ աշխարհով մեկ սփռված ահաբեկիչներին: Ըստ Daily Mail-ի, հրահանգները տարածվել են խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացումից անմիջապես հետո։ Մասնավորապես նկարագրվում է, թե ինչպես կարելի է մտերմանալ հայտնի քաղաքական գործիչների հետ, որպեսզի հետո հաջողվի հարձակվել նրանց վրա:

Օրինակ՝ ահաբեկիչներին առաջարկվել է ձևացնել իբր լրագրող են, մասնակցել մամուլի ասուլիսների, ֆորումների կամ հանդիպումների և այնտեղ պայթուցիկ նյութեր տեղադրել․ «Դուք կարող եք օգտագործել տեսախցիկը դրա մեջ զենքը թաքցնելու համար»,-ասված է տեքստում:

Նույն շարքից