Հասարակություն Տեսանյութեր 

ԲՀԿ-ական պատգամավորները եկել են անձամբ վերցնելու Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության մասին դիմումը

analitik.am

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույցը շարունակվում է: Ակցիա անող երիտասարդներին են այցելել ԲՀԿ-ական պատգամավորներ Արման Աբովյանն ու Գևորգ Պետրոսյանը: Այստեղ է նաև Արծվիկ Մինասյանը:

Լրագրողների հետ զրույցում Աբովյանը նշեց, որ տեսել են մամուլում հրապարակված դիմումը. «Մենք հարկ համարեցինք տեսնել, թե ինչ է կատարվում այստեղ: Կարող եմ վերահաստատել, որ ԲՀԿ-ի և մեր ղեկավար Գագիկ Ծառուկյանի սկզբունքը՝ մեզ համար Հայաստանն ու հայկական ավանդույթները, եկեղեցին, ընտանիքը, լեզուն ու պատմությունը եղել են, կան ու մնում են անբեկանելի սրբություն»:

Ինչ վերաբերում է դիմումին, պատգամավորն ասաց, որ կվերցնեն այն, կքննարկեն, կլինի արձագանք. «Մենք այսօր իմացանք, որ նախարարությունը հանդիպելու պատրաստակամություն է հայտնել: Այն պետք է լինի բաց, հրապարակային: Նախարարը նաև պետք է հանդիպի ուսանողների, դասախոսական կազմի հետ, զրուցի նրանց հետ»:

Աբովյանն առայժմ առանց մեկնաբանություն թողեց այն, թե ինչ պատասխան կլինի դիմումին, որով ՀՅԴ-ականները պահանջում են ԲՀ և ԼՀ խմբակցություններից պահանջելկ Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Նույն շարքից