Հասարակություն Տեսանյութեր 

Մենք անձերի դեմ որևէ խնդիր չունենք. Գևորգ Պետրոսյանը՝ Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության վերաբերյալ դիմումի մասին

analitik.am

Ես իմ անձնական կարծիքն արտահայտել եմ ու մնում եմ իմ կարծիքին: Քանի որ պատասխանատու ոլորտ է և միավորում է մի քանի բնագավառներ, ինձ համար հրաժարական պահանջելու և հրատապությունն այնքան կարևոր չէ, որքան հիմնավորումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով դիմումի մասին, որով ՀՅԴ-ական երիտասարդները ԲՀ և ԼՀ խմբակցություններից պահանջում են բարձրացնել Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարցը:

Պետրոսյանը նշել է, որ նախարարության միջոցները պետք է տրամադրվեն նպատակային ուղղություններով, որպեսզի հանրությունը գործի ի շահ Հայաստանի Հանրապետության. «Մենք անձերի դեմ խնդիր չունենք: Այստեղ խնդիրն այն է, որ տվյալ ոլորտներում տնօրինող անձը պետք է այդ ոլորտներում ապահովի պետական քաղաքականության արդյունավետ իրականացում: Նամակը ստանալուց հետո խմբակցության դիրքորոշումն անպայման կհայտնենք»:

Նույն շարքից