Ռուսաստանի և Լիտվայի միջև տեղի է ունեցել լրտեսության համար դատապարտված անձանց փոխանակումը։ Այս մասին հայտարարել է Լիտվայի հակահետախուզության ղեկավար Դարիուս Յաունիշկիսը, փոխանցում է Reuters-ը։
Փոխանակման շրջանակներում Ռուսաստանն ընդունել է իր երկու քաղաքացիներ Նիկոլայ Ֆիլիպչենկոյին և Սերգեյ Մոյիսենկոյին։
Մոսկվան Լիտվային հանձնել է երեք մարդու՝ երկու լիտվացու և նորվեգացի Ֆրուդե Բերգին։
Նշվում է, որ փոխանակման գործընթացը տեղի է ունեցել լիտվա-ռուսական սահմանին։