Քաղաքականություն 

Արամ Ա. Կաթողիկոսը մտահոգ է Հալեպում ստեղծված իրավիճակով

analitik.am

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Կաթողիկոսը մտահոգված է Հալեպում ստեղծված իրավիճակով և կապ է պահում Սիրիայի պատասխանատու պաշտոնյաների հետ:

 

Վատիկանում Բերիոի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշնորհ Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը Վեհափառ Հայրապետին մանրամասնորեն տեղյակ է պահել վերջին երկու օրերին Հալեպի, մասնավորաբար, Նոր Գյուղի շրջանի հայահոծ թաղամասերի ներսում կատարված սարսափելի ռմբակոծումների մասին: Վեհափառ Հայրապետը անմիջապես հեռաձայնային կապ է հաստատել Սիրիայի պետական բարձրաստիճան պատասխանատուների հետ, ինչպես նաև օտար միջնորդությունների ուղով ընդդիմադիր շրջանակների ներկայացուցիչների հետ, որպեսզի հնարավոր բոլոր միջոցներով վերջ տան ռմբակոծություններին:

 

Ահավոր ռմբակոծումների հետևանքով հայկական եկեղեցիներ, դպրոցներ, համայնքային հաստատություններ, մեծ թվով բնակարաններ ու թաղամասեր են ենթարկվել լուրջ վնասների, կան զոհեր եւ բազմաթիվ վիրավորներ:

 

Այս օրերին, Արամ Ա Հայրապետը պաշտոնական այցելությամբ Վատիկանում է:

 

Նույն շարքից