Քաղաքականություն 

Երբ գիտելիքները չեն հերիքում, օգնության է գալիս սուտ. ԼՀԿ-ական պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին

analitik.am

ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր էջում գրում է.

«Երբ փաստերն ու գիտելիքները չեն հերիքում, օգնության են գալիս սուտն ու մանիպուլյացիան…

#ՍիրունՉիպրնՎարչապետ
#ՁերԳործնԷլԳործՉի»:

Ավելի վաղ խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ԼՀԿ-ին հայտարարել էր. «Այսօր մեր ընդդիմությունն ասում է, որ մենք գետինը մտնենք ֆիսկալ կանոնները խախտելու համար: Եկեք թարգմանենք ձեր ասածը: Դուք ասում եք՝ աշխատավարձ, թոշակ մի բարձրացրեք, նպաստ մի բարձրացրեք, կանգնեք ուղիղ էտ ասեք, ինչ եք՝ գիտահետազոտական-միտահետազոտական: Նենց բառեր եք ասում, որ ոչ մեկ գլխի չի ընկնի, թե ինչ եք ասում: ԼՀԿ-ը կանգնի ու ասա, որ դեմ եք աշխատավարձն ու թոշակները բարձրացնելուն»:

Նույն շարքից