Հայաստան Քաղաքականություն 

Հարցրե՞լ եք «էդ ժողովրդին»` տղամարդու մատոռով հարսներին ո՞նց են վերաբերվում. Միհրան Հակոբյան

analitik.am

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ատելության կուսակցության ներկայացուցիչը, որին լրատվամիջոցը նույնիսկ չի բարեհաճել անուն ազգանունով ներկայացնել, տխմարագույն մտքեր է արտահայտել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանի հասցեին։ Նայում եմ ու զարմանում. լավ խելք չունեք, նամուս չունեք, բնա՞զդ էլ չունեք։ Ասել են վեր կաց սենց հիմարություն ասա, դուրս տալուց չե՞ս կարողանում գոնե էնպես անցկացնես քո պրիզմայով, որ վաղը մյուս օրը հիմար վիճակում չհայտնվես։ Ձեզ որտեղի՞ց են ընդհանրապես պեղել։ Երկու բան սովորելը էդքան դժվար բան է՞։

Է՞ս չի ձեր մակարդակը: Սրա նմանների պատկերացումներով հավանաբար քաղաքական գործունեությամբ զբաղվում են տղամարդու մատոռով հարսները, որոնք իրենց հերոսներն են ու իրենց անձնական պաշտպանության տակ գտնվող անձիք:

Հարցրե՞լ եք «էդ ժողովրդին»` տղամարդու մատոռով հարսներին ո՞նց են վերաբերվում: Բա հարցրեք։ հետաքրքիր պատասխաններ կստանաք: Ու էս անմակարդակների մտքի ծայրով անցնում է, որ իրենք այնքան կան իրենց կյանքով մեկ ու անցած ճանապարհով, որ կարող են որոշել, թե ով զբաղվի քաղաքականությամբ, ով` չզբաղվի:

Թե սրան ճանաչող կա, փոխանցեք` քեզնից հեռու պատգամավոր ես, ինչու՞ ես տեսախցիկի առաջ դեմքդ ծամածռում ու ձեր իսկ բառապաշարով ասած` «կուռաժիտ» լինում: Քաղաքական գործիչ ես, մնա քաղաքական տրամաբանության մեջ: Դեմդ մանդատ են շպրտել, խելոք վեր ընկի տեղդ ու խոնարհ հարսի կնոպկա սեղմի: Բերանդ բացելուց առաջ էլ մի քիչ մտածի, նոր արտահայտվի, որովհետև հենց փողոցային մակարդակի իջնես` լավ տեղ չես հասնի»:

Նույն շարքից