Հասարակություն Սպորտ 

Աշոտ Խաչատուրյանցը ստանձնել է Ռուսաստանի ֆուտբոլի միության մրցավարների հանձնաժողովի նախագահի պաշտոնը

analitik.am

Սանկտ-Պետերբուրգում կայացել է Ռուսաստանի ֆուտբոլի միության գործադիր կոմիտեի ժողովը, որի ժամանակ ՌՖՄ մրցավարների հանձնաժողովի նախագահ է նշանակվել Աշոտ Խաչատուրյանցը:

ТАСС-ը հաղորդում է, որ 51-ամյա Աշոտ Խաչատուրյանցը այդ պաշտոնում փոխարինելու է Նիկոլայ Լևնիկովին, որը նախագահում էր 2018 թ. մայիսի 24-ից:

ՌՖՄ ղեկավար Ալեքսանդր Դյուկովն էլ նշել է, որ մրցավարների հանձնաժողովը ընտրել է Խաչատուրյանցին, քանի որ վերջինս մրցավարության նոր հասկացություններ և ռազմավարություն մշակելու աշխատանքների հիմնական մասնակիցն է:

Նույն շարքից