Նոյեմբերի 16-ին «Լաթար» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել նշանավոր պետական-քաղաքական գործիչ Ալեքսան Կիրակոսյանի «Մայրամուտի շեմին: Հուշեր և մտորումներ» գրքի շնորհանդեսը՝ նվիրված հեղինակի ծննդյան 100-ամյակին:

Միջոցառմանը հրավիրված բազմաթիվ մտավորականների, այդ թվում՝ Ալեքսան Կիրակոսյանի նախկին գործընկերների, ընկերների, հարազատների, ընտանիքի անդամների հետ միասին մասնակցել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

