Քաղաքական 

Քննարկվել են սոցիալական ոլորտին վերաբերող մի շարք հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում քննարկվել են սոցիալական ոլորտին վերաբերող մի շարք հարցեր.


Քննարկվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման և վճարման հետ կապված հարցերը՝ ներկայացնելով չարաշահումների կոնկրետ օրինակներ:


Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը մշակել համապատասխան օրենդրական փոփոխությունների փաթեթ, որը կբացառի այս ոլորտում առկա չարաշահումները, կապահովի սոցիալական արդարությունը:


Միաժամանակ հանձնարարվել է ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին և ՀՀ առողջապահության նախարարին՝ սահմանել խիստ վերահսկողություն անաշխատունակության թերթիկների տրամադրման գործընթացի նկատմամբ:

Նույն շարքից