Գլխավոր Հասարակություն 

Իտալիայում Հայաստանի դեսպանության հայտարարությունը

analitik.am

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որով զորակցություն ու համերաշխություն է հայտնում Վենետիկ քաղաքին և նրա բնակչությանը:

«Քաղաք-թանգարան Վենետիկը համաշխարհային ժառանգության թանկարժեք գանձ է, որում իր ուրույն տեղն ունեն նաև հայկական հոգևոր, գիտակրթական և մշակութային ժառանգության մարգարիտները:

Ուշադրությամբ հետևում ենք ստացվող լուրերին և հուսով ենք, որ ներդրվող ջանքերի շնորհիվ Վենետիկին պատուհասած բնական աղետի հետևանքները հնարավորինս կմեղմվեն։
Քեզ հետ ենք, Վենետիկ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նույն շարքից