Բաքվի բռնապետը հայտարարել է, թե 20-րդ դարասկզբի ռուսական քարտեզներում Արցախին վերաբերող բոլոր (sic!) տեղանուններն իբր ադրբեջանական ծագում ունեն։
Մարդ ժամանակ ունենար, բացեր որևէ նման քարտեզ և հատ-հատ հաներ ոչ միայն Արցախի բոլոր ոչ ադրբեջանական տեղանունները, այլև հենց Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման տեղանվանական համակարգում ոչ թյուրքական ծագման անվանումների պատկերը։
Գրեթե համոզված եմ, որ նաև վերջին դեպքում արդյունքները հօգուտ Բաքվի բռնապետի «տեսակետի» չեն լինելու։ Թող հիշի հենց միայն Բաքու, Շամախի, Շաքե (Շաքի), Կապաղակ (Ղաբալա), Գանձակ (Գանջա), Պարտավ (Բարդա), Աղստև (Աղսթաֆա) և այլ քաղաքանունները։
Իրանագետ Վարդան Ոսկանյան