Հասարակություն 

ՀՀ վարչապետն արձագանքել է Էրդողանին, նա Թուրքիայի նախագահին ուղարկել է մ․ թ. ա. 6-րդ դարի բաբելոնյան կավե սալիկ-քարտեզի լուսանկարը

analitik.am

Արծրուն Պեպանյանն իր էջում գրում է.

«ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻՆ

ՀՀ վարչապետն արձագանքել է Էրդողանին: Նա Թուրքիայի նախագահին ուղարկել է մ․ թ. ա. 6-րդ դարի բաբելոնյան կավե սալիկ-քարտեզի լուսանկարը և նրան առաջարկել է օտարի կազմած այդ քարտեզի վրա ցույց տալ թուրքերի պետությունը:

Միաաժանակ վարչապետն առաջարկել է զննել, թե քարտեզի վրա ո՞ր ազգն է ապրել իր այժմյան գտնված տարածքում և ապա հետևեցնել, թե ո՞ր ժողովուրդն է հետագայում քոչվորաբար հայտնվել այնտեղ:

Վարչապետը սույն նամակը տրամադրել է աշխարհի լրատվամիջոցնրին:

Վարչապետի մամուլի ծառայությանն աջակցող ծառայություն»:

Ավելի վաղ ԱՄՆ-ում գտնվող Էրդողանը հայտարարել էր, որ Հայաստանը երիտասարդ պետություն է, իսկ հայերը մինչ Հայաստանի ստեղծումը քոչվորի կյանք են վարել՝ տեղափոխվելով մի երկրից մյուսը:

Նույն շարքից