Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Մոսկվայի հայտնի հայերը երգել են «Զարթնիր Լաո» երգը, ինչին արձագանքել է միլիարդատեր Սամվել Կարապետյանի կինը /տեսանյութ/

analitik.am

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Ինսթագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել նախօրեին տեղի ունեցած մասնավոր երեկույթից:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են Սիմոնյանը, նրա ամուսինը՝ Տիգրան Քյոսայանը և Մոսկվայի հայ համայնքի այլ ներկայացուցիչներ երգում «Զարթնիր Լաո» երգը:

«Ուրբաթ երեկոյան: Մոսկվայի հայերը հիշում են իրենց արմատները»,-գրել է Սիմոնյանը:

Հրապարակմանն արձագանքել է ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերի Կարապետյանը. «Կեցցեն հայերը»,-գրել է նա:

Սիմոնյանը նաև խոստովանել է, որ չի հասկանում երգի բառերը և նրա համար թարգմանում են ամեն ինչ:

Նույն շարքից