Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը ծրագրում են մոտ ժամանակում համատեղ զինավարժանքներ անցկացնել: Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը` հղում կատարելով զինվորական աղբյուրների:
Զինավարժանքները, որոնցում Ադրբեջանը մասնակցելու է գումարտակների, իսկ Թուրքիան` վաշտերի մակարդակով, անցկացվելու են երկու երկրների միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում:
Զինավարժանքների անցկացման նպատակը Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈւ միջև բարեկամության, համագործակցության և համատեղ գործունեության զարգացումն է: Զինավարժանքներն անցկացվելու են շտաբային և դաշտային պայմաններում: Դրանց անցկացման հստակ ժամկետը հայտնի չէ:
Ընթացիկ տարվա հունվարին երկու երկրների ԶՈւ մասնակցությամբ Թուրքիայում անցկացվել են «Զմեռ 2014» զինավարժանքները: