Մայրական կողմից պապս Վանի Գիրաշեն գյուղից էր, որն այժմյան Թուրքիայում կոչում են Բարդաքչի (բռց․՝ Բրուտ), և ապուպապերով բրուտ էր՝ շարունակելով այդ գործը նաև Արևելյան Հայաստանում։
Վերջերս հենց թուրքական համալսարաններից մեկը հետազոտություն էր իրականացնում հասկանալու ուրարտական բրուտագործության ակունքներն ու տեխնոլոգիան և հասել էր հենց նույն այդ գյուղ, որտեղ․ ի դեպ, հայերի հեռանալուց հետո այլևս տոհմական բրուտներ չկան։
Հիմա հայերին թափառական անվանող Էրդողանին պետք է հարցնել՝ նստակեցություն պահանջող բրուտագործության հազարամյա ավանդույթի շարունակող իմ պապն էր վաչկատո՞ւն, թե՞ իր անհայտ նախնիները։
Իրանագետ Վարդան Ոսկանյան