Բնապահպան Մարի Չաքրյանը իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է, որ Դալմայի այգու տարածքում քանդում են 16-17-րդ դարերի գինու հնձան․«Հենց նոր ահազանգ ստացա Դալմայի այգեգործներից, որ այս հնձանը քանդվում է :
«Այդպես է կարգադրված» պատասխանել են այգեգործներին: Ուղղակի հիշեցնեմ, որ 16-17-րդ դարերի էր»,-գրում է բնապահպանը:
Ավելի ուշ ԿԳՄՍՆ խոսնակն իր էջում գրել է.
«Ի պատասխան մամուլում տարածված տեղեկության, թե Դալմայի այգիների տարածքում քանդվել է պատմական շինություն, հայտնում ենք, որ ըստ նախնական տեղեկության` այդ վայրում հաշվառված հուշարձան մեր ցանկերում չկա: Վաղը մասնագետները տեղում կուսումնասիրեն բարձրացված հարցը:
Լրացուցիչ կտեղեկացնենք»: