Հասարակություն 

Կալիֆորնիական դպրոցում կրակ բացած աշակերտը մահացել է

analitik.am

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սանտա Կլարիտա քաղաքի դպրոցում հրաձգության հեղինակ աշակերտը մահացել է: Այս մասին հայտնում է CBS News-ը:

16-ամյա Նաթանիել Բերխոուն դպրոցում կրակ էր բացել նոյեմբերի 14-ին՝ իր ծննդյան օրը: Հրաձգության արդյունքում զոհվել էր 16-ամյա աղջիկ ու 14-ամյա տղա, վիրավորների թիվը հասնում է 3-ի:

Ավելի ուշ դեռահասը կրակել էր իր գլխին:

Թե ինչու է Նաթանիելը դիմել այդ քայլին, հայտնի չէ:

Նույն շարքից