Հասարակություն 

Սերբիայի նախագահը հոսպիտալացվել է

analitik.am

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հոսպիտալացվել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նախագահի գլխավոր քարտուղարությանը։

Նշվում է, որ Վուչիչը հոսպիտալացվել է երեկ՝ նոյեմբերի 15-ի երեկոյան։ Նա գտնվում է ռազմաբժշկական ակադեմիայի սրտաբանական բաժանմունքում։

Նախագահի աշխատակազմը վերջինիս հոսպիտալացման մասին հայտարարել է այսօր՝ նոյեմբերի 16-ի առավոտյան։ Վուչիչի ախտորոշումը հստակեցված չէ, գերատեսչություն նշել են, որ նրան ընդունել են սիրտ-անոթային խնդիրների պատճառով։ Այլ մանրամասներ հայտնի չէ։

Նույն շարքից