Հասարակություն 

Ծառայողական շները հոշոտել են կինոլոգին

analitik.am

Ավստրիայում ռազմական կինոլոգին հոշոտել են ծառայողական շները։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Daily Mail-ին։

31-ամյա սերժանտը շների հետ աշխատել է 2017 թվականից, նա պատասխանատու է եղել մայրաքաղաքի մերձակայքում գտնվող կենդանիների մեծ մասի խնամքի համար։ Այն բանից հետո, երբ վերջինս աշխատանքային ժամի նկատել է, որ շներից երկուսը փախել են վանդակից կենդանիները հարձակվել են նրա վրա և հոշոտել։

Ավստիայի պաշտպանության նախարարությունում ասել են, որ շներից մեկը լիարժեք վարժեցված է և պատրաստ է եղել ծառայության, երկրորդ շունը պետք է վերապատրաստվեր։

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելլենը ցավակցություն է հայտնել մահացածի ընտանիքի անդամներին։

Ավստրիական բանակն ունի 170 ծառայողական շուն:

Նույն շարքից