Հասարակություն 

Առողջապահության նախարարի նոր տեղակալի կենսագրությունը

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 15-ի թիվ 1687 – Ա որոշմամբ Շավարշ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ:

Շավարշ Գրիգորյանը ծնվել է 1984 թվականի ապրիլի 11-ին, Երևանում:

2000 - 2004 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի  տնտեսագիտության ֆակուլտետում, իսկ 2005 – 2007թթ.`  Երևանի Հյուսիսային համալսարանի իրավաբանության ֆակուլտետում:

Պետական համակարգում աշխատանքային գործունեությունը սկսել է 2016 թվականից` զբաղեցնելով առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնը:

2017-2018 թվականներին աշխատել է Առողջապահության նախարարության Գլոբալ հիմանադրամի ծրագրերը համակարգող խմբում` որպես ֆինանսական խորհրդատու:

2018 թվականին նշանակվել է ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի ֆինանսական գծով փոխտնօրեն, ապա տնօրեն:

2018 – 2019 թվականներին ղեկավարել է ՀՀ ԱՆ Սևանի հոգեկան առողջության կենտրոնը:

2019-ին զբաղեցրել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնը:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Նույն շարքից