Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը պարզապես ծաղրում է նրան

analitik.am

Ուկրաինական «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունում կարծում են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է դադարի նվաստացնել իրեն և երկիրը՝ փորձելով հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդվում է քաղաքական ուժի կայքում։

«Որովհետև Պուտինը պարզապես ծաղրում է նրան, ինչը նշանակում է, որ ծաղրում է նաև մեզ»,-ասել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։

Քաղաքական գործիչը կարծում է, որ «Նորմանդյան քառյակի» հանդիպման ամսաթիվը բազմիցս հետաձգելը մեծ խնդիր է․ «Այդպես Պուտինը պարզապես «բաժանում է» Ուկրաինան»,-ասել է Գոնչարենկոն:

Պատգամավորը վստահ է, թե ժամանակն է, որ Զելենսկին փոխի իր դիրքորոշումը և սկսի ռազմական դաշինք ստեղծել Միացյալ Նահանգների հետ:

Նույն շարքից