Բարի օր Հասարակություն 

ՍԱՏՄ ղեկավարն անասո՞ւն է անվանել ընդդիմադիրներին. «Լայքողների» թվում քաղաքապետ ու պատգամավոր կա

Սննդամթերքի  անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ղազարոս Աղայան
Հովհաննես Թումանյան
Ավետիք Իսահակյան
Լևոն Շանթ
Դերենիկ Դեմիրճյան
Նիկոլ Աղբալյան

Ես որպես անասնաբույժ դեմ եմ, որ իմ պացիենտները նույնականացնեն իրենց վերոնշյալ մեծագույն հայերի հետ»:

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ առաջին վարչապետ, ՀԽ արդեն նախկին ղեկավար Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ տեղի ունեցավ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովը, որին մասնակցում էին նախկին իշխանության մի շարք ներկայացուցիչներ, իրավաբաններ, տնտեսագետներ և այլոք: Երեկվանից այս համաժողովը իշխանության ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում է: Ոմանք նույնիսկ վիրավորական են համարում այն, որ ակումբի անունը «Վերնատուն» է: Իսկ պարոն Ավետիսյանի ակնկարկն ավելի քան պարզ է:

Հավելենք, որ գրառումը հավանողների թվում են Արամավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը և ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից