Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Ցավոք սրտի, Դալմայի այգիներում հնձաններից մեկը քանդվել է. Քաղաքապետարանից հաստատում են /տեսանյութ/

analitik.am

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները գնացել են Դալմայի այգիներ՝ պարզելու երեկվա ահազանգի հանգամանքները:

«Առավոտյան գնացինք Դալմայի այգիներ՝ պարզելու երեկվա ահազանգի հանգամանքները։

Տարածքում առնվազն 3-4 հնձան կա, որ մասնագետները թվագրում են 18-19 դարերով։ Դրանցից ամենալավ պահպանվածը հիմա էլ կանգուն է։

Ցավոք սրտի, երեկ քանդվել է կառուցապատողի տարածքում գտնվող հնձաններից մեկը։ Պատճառը թերեւս այն է, որ պետությունը տարիներ շարունակ հրաժարվել է այն ներառել պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում, իսկ օտարման ժամանակ կառուցապատողը չի զգուշացվել, ոչ տարածքում արժեքավոր կառույցներ կան։

Եվս առնվազն 2-3 կիսավեր հնձաննփր կան։ Կարծում եմ, դրանք ամուր իրավական պաշտպանության կարիք ունեն, անկախ ճարտարապետական արժանիքներից, դրանք Երեւանի պատմության վկայությունն են»,-գրել է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր էջում:

Նույն շարքից