Միջազգային Քաղաքականություն 

Համեստ և առանց ճոխությունների. Ինչպես է ապրում Անգելա Մերկելը /Լուսանկարներ/

analitik.am

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գերադասում է ապրել համեստ կյանքով: Նա չունի շքեղ պալատներ կամ ճոխ առանձնատներ, որը կգտնվեր պաշտպանված, փակ տարածքում:

Ստորև Analitik.am-ը ներկայացնում է Գերմանիայի կանցլերի բնակարանի, առօրյայի և աշխատանքային պայմանների մասին մանրամասներ։

Անգելա Մերկելի բնակարանը

Մերկելն ապրում է սովորական բնակարանում, որը գտնվում է Բեռլինի կենտրոնում՝ Am Kupfergraben, 6 հասցեում։ Բնակարանը պատկանում է նրան, այն ծառայողական չէ։ Մերկելն այնտեղ ապրել է մինչ Գերմանիայի կանցլեր դառնալը, իսկ պաշտոնի անցնելուց հետո որոշել է մնալ այնտեղ։ Այն գտնվում է սովորական բնակելի շենքի 4-րդ հարկում, որը ներկված է դեղին գույնով:

Մոտակայքում կան ռեստորաններ, հուշանվերների խանութներ և սուպերմարկետներ: Մերկելը նախընտրում է ինքնուրույն գնումներ կատարել, ինչի մասին վկայում են ԶԼՄ-ների կողմից արված բազմաթիվ լուսանկարները:

Մերկելի առանձնատունը

Դժվար է անվանել այն առանձնատուն, այն ավելի շատ նման է քաղաքից դուրս փոքրիկ տնակի։ Հենց այստեղ՝ Թեմփլինում, Մերկելն անցկացրել է իր մանկությունը։ Անգելան և նրա ամուսինն այստեղ այցելում են հանգստյան օրերին։

Լուսանկարներում երևում է, որ տունը ցանկապատված չէ և չկան պահակներ։

Աշխատանքային գրասենյակ

Մերկելի աշխատանքային գրասենյակը նույնպես բավականին համեստ տեսք ունի։ Այստեղ չկա ծանոթ «հարուստ ու թանկ» ոճը։ Միայն աշխատանքի համար անհրաժեշտ իրեր և ոչ ավելին։

Կանցլերի գրասենյակում դրված սեղանը մնացել է Շրյոդերի ժամանակներից: Ինքը՝ Մերկելը, բազմիցս ասել է, որ չի սիրում աշխատել այդ սեղանի վրա, և գերադասում է ավելի փոքր սեղան, այնուամենայնիվ, նրանք չեն փոխել այն։

Մերկելի առօրյան

Անգելա Մերկելին կարելի է հեշտությամբ տեսնել հասարակ մթերային խանութում։ Գնումներ կատարելիս նրան ուղեկցում են անվտանգության աշխատակիցները։

Բազմաթիվ մարդիկ, ովքեր սուպերմարկետներում հանդիպել են Մերկելին, նկատել են, որ գնումների համար նախատեսված նրա զամբյուղում չկա «ավելորդ ճոխություն»։ Վերջինս նախընտրում է գնել կաթնաշոռ, բանջարեղեն, մրգեր և քաղցրավենիք։

Նույն շարքից