Բիզնես Միջազգային Քաղաքականություն 

ԵԿԲ նախագահը հետագա տնտեսական ինտեգրացման կոչ Է արել եվրոգոտուն

analitik.am

Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Մարիո Դրագին կոչ Է արել եվրոգոտու երկրներին՝ ավելի խորը բարեփոխումներ անցկացնել և համաեվրոպական մարմիններին օժտել ավելի լայն լիազորություններով, որոնք թույլ կտան հաջորդ քայլն անել տնտեսական ինտեգրացման ուղղությամբ, տեղեկացնում Է Bloomberg  գործակալությունը:



«Ուժեղ փաստարկներ կան հօգուտ այն բանի, որ կառուցվածքային բարեփոխումների ղեկավարման նկատմամբ կիրառվեն միասնության նույն այն սկզբունքները, ինչը և հարկաբյուջետային ոլորտում: Կառուցվածքային բարեփոխումների արդյունքը՝ արտադրողականությունն ու մրցունակությունն անընդհատ բարձր մակարդակի վրա պահելը, համապատասխանում Է ոչ միայն որևԷ առանձին երկրի շահերին, այլ ամբողջ միության շահերին»,-Լոնդոնում հայտարարել Է ԵԿԲ-ի ղեկավարը:

 

 

Դրագին կոչ Է արել արժութային միության երկրներին՝ սկսել տնտեսական մերձեցման նոր գործընթաց, որպեսզի «բոլոր երկրներն իրապես կարողանան օգուտ ստանալ եվրոգոտուն անդամակցելուց: Այժմ «ընկերություններն զգալի տարբերությունների են բախվում եվրոգոտու տարբեր երկրներում աշխատելու պայմաններում. Համաշխարհային տնտեսական համաժողովը Ֆինլանդիային երրորդ տեղն Է կարգում միջազգային մրցունակության տեսակետից այն դեպքում, երբ Հունաստանն զբաղեցնում Է 91-րդ տեղը», նշել Է Դրագին:

 

Նույն շարքից