Հասարակություն 

Փարիզում կրկին անհանգիստ է. Կան բերման ենթարկվածներ

analitik.am

«Դեղին բաճկոնների» ակցիաների մեկնարկի մեկամյակին նվիրված ակցիայի ժամանակ Փարիզի ոստիկանությունը բերման է ենթարկել 24 մարդու: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Գործակալությունը հայտնում է, որ ոստիկանությունը նաև ստիպված է եղել քաղաքի հյուսիսում ու հարավում արցունքաբեր գազ կիրառել ակտիվիստների նկատմամբ:

Հայտնվում է, որ իրավապահները թույլ չեն տվել ցուցարարներին փակել Փարիզյան շրջանային ճանապարհը:

Բացի Փարիզից, «Դեղին բաճկոնների» նկատել են նաև Մարսելում:

 

Նույն շարքից