Հասարակություն 

Երեք եղբայրները կրակ են բացել ժամանցի վայրում

analitik.am

Յակուտիայում տեղի ունեցած հրաձգության արդյունքում մահացել է մեկ մարդ, տուժել երկուսը։ Այս մասին հայտնում է Լենտան։

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 16-ին, տեղի ժամանցի վայրերից մեկում։

«32-ամյա տուժածը տեղում մահացել է, երկու մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Տուժածների վիճակը միջին ծանրության է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ տեղի ունեցած կրակոցների մասնակիցները Օսիայի և Դաղստանի բնակիչներ Շամիլ, Մագոմեդ և Սաիդ Իմագաջիև եղբայրներն են, վերջիններս հետախուզման մեջ են։

Հարուցվել է քրեական գործ երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

 

Նույն շարքից