Հասարակություն 

Առևանգել են «Ուկրէքսիմբանկի» ղեկավարին

analitik.am

Կիևում առևանգել են «Ուկրէքսիմբանկի» ղեկավար Ալեքսանդր Գրիցենկոյին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հարազատների խոսքերով, վերջինս զբոսնելիս է եղել իր երեխայի հետ, երբ անհայտ անձինք առևանգել են նրան և նստեցրել սև գույնի ավտոբուսը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Գրիցենկոյի ընտանիքի անդամներն արդեն դիմել են ոստիկանություն։

Այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։

Նույն շարքից