Քաղաքականություն 

Երկիրը պետք է դառնա խորհրդարանական հանրապետություն. Նարեկ Գալստյան

analitik.am

Պետական համակարգի օպտիմալացումը, Մեծ ոճիրի 100-րդ տարելիցը, հայրենիքի և սփյուռքի հիմնախնդիրները, արտաքին քաղաքականության պարտվողականությունն և դրա հետևանքները, համակարգային ճգնաժամը, օլիգարխիան` որպես մարտահրավեր` այն հիմնախնդիրներն են, որոնք, ըստ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության, պետք է լուծել, որպեսզի Հայաստանը կարողանա զարգանալ:


Հունիսի 7-ին ՍԴՀԿ «ՀՀ զարգացման ճանապարհային քարտեզ» խորագրով հավաքի ժամանակ ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը նշեց, որ կուսակցությունը ներկայացրել է տասը կետեր, որոնց իրականացմամբ հնարավոր է երկիրը հանել խորը համակարգային ճգնաժամից և տանել դեպի զարգացում:


«Երկիրը պետք է դառնա խորհրդարանական հանրապետություն` հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգով:  Միայն խորհրդարանական կառավարումը կհաստատի հարաբերական կայուն քաղաքական համակարգ»,- ասաց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը` հավելելով, որ երկրում օրհասական կարևորության հարց է օլիգարխիայի հեռացումը քաղաքական համակարգից: Նարեկ Գալստյանն առաջարկեց կառավարությանը հարկային համաներում անցկացնել և նորաստեղծ բիզնեսին ազատել հարկերից` գոնե մեկ տարի ժամկետով:


Կուսակցության ուշադրության կենտրոնում է նաև հանքարդյունաբերությունը: «Հանքերի շահագործման այսօրվա վիճակն ընդունելի չէ: Հանքարդյունաբերության հարկային շեմը պետք է բարձրացնել: Պետությունը պարտավոր է այս ոլորտում ունենալ հսկիչ փաթեթ»,- ընդգծեց նա:

Նույն շարքից