Հասարակություն 

Գնացքը մահացու վրաերթի է ենթարկել 18-ամյա բռնցքամարտիկին

analitik.am

Կիևի շրջանի Տարասովկա գյուղում գնացքը մահացու վրաերթի է ենթարկել Ուկրաինայի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի անդամ Ամինա Բուլախին։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։

Մարզիկը մահացել է նոյեմբերի 15-ին, ոստիկանությունը կատարվածը համարել է դժբախտ պատահար։

Նշվում է, որ աղջիկը չի լսել գնացքի մոտենալը, քանի որ եղել է ականջակալներով։

Բուլախին 18 տարեկան էր։

Նույն շարքից