Միջազգային Քաղաքականություն 

Իրաքը փակել է Իրանի հետ սահմանը

analitik.am

Իրաքն անորոշ ժամկետով փակել է Իրանի հետ իր հարավային սահմանը Շալամչեհ շրջանում։

Ըստ Իրաքի անվտանգության ծառայության՝ սահմանը փակվել է Թեհրանի պահանջով երկու երկրներում անցկացվող բողոքի ակցիաների պատճառով։

Իրաքում ցույցերը սկսել են հոկտեմբեր ամսի սկզբից: Ցուցարարները բողոքում են կյանքի վատ պայմանների, գործազրկության և կաշառակերության դեմ:

Իրանում ցույցերն սկսել են ուրբաթ օրվանից այն բանից հետո, երբ կառավարությունը կրկնակի բարձրացրել է բենզինի գինը:

Նույն շարքից