Գիտություն Հասարակություն 

Գիտնականները պարզել են երկարատև խորհրդակցությունների օգտակարության մասին

analitik.am

Աշխատանքային խորհրդակցությունները հաճախ անիմաստ են լինում, սակայն գիտնականները կարծում են, որ երկարատև հանդիպումները ունեն թերապևտիկ ազդեցություն: Այս մասին հայտնում է BBC News –ը՝ հղում կատարելով Շվեցիայի Մալմյո համալսարանի գիտնականների հետազոտությունների արդյունքներին:

Պրոֆեսոր Պատրիկ Հոլլը հայտարարել է, որ ժողովները ավելի հաճախակի են դարձել, քանի որ աշխատավայրերում առկա են շատ և բազմազան պաշտոններ:

Ըստ գիտնականի՝ աշխատանքային ժողովները կարող են շատ օգտակար լինել, քանի որ այդ ժողովների ընթացքում աշխատակիցները գանգատվելու հնարավորություն են ստանում, ինչպես նաև ճանաչում են իրենց գործընկերներին: Բացի այդ՝ ժողովների հիմնական նպատակն է տվյալ կազմակերպության իրավասությունը հաստատել և աշխատակիցներին հիշեցնել, որ իրենք կազմակերպության կարևոր մասն են հանդիսանում:

Նույն շարքից