Քաղաքականություն 

Մարտերն Ուկրաինայի արևելքում պետք է դադարեցնել մինչ շաբաթվա վերջ. Պորոշենկո

analitik.am

Ուկրաինայի նոր նախագահ Պյոտր Պորոշենկոն կիրակի անցկացրել է երկրի արևելքում խաղաղ պլանի իրագործման վերաբերյալ առաջին նիստը, որը նա ներկայացրել էր հունիսի 6-ին Ֆրանսիա կատարած այցի ժամանակ, հայտնում է Deutsche Welle-ն՝ հղում անելով նախագահի պաշտոնական կայքին։

 

«Մենք պետք է այս շաբաթ դադարեցնենք կրակը։ Ինձ համար յուրաքանչյուր օրը, երբ մարդիկ են զոհվում, յուրաքանչյուր օրը, երբ Ուկրաինան նման բարձր գին է վճարում, անընդունելի է»,- հայտարարել է Պորոշենկոն։

 

Նախագահի խոսքով՝ կոնտակտային խմբի մասնակիցները պետք է աշխատեն պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, որոնք ձեռք են բերվել Նորմանդիայում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում։

 

Պորոշենկոն առաջարկել է անցկացնել եռակողմ կոնտակտային խմբի նիստ ամեն օր՝ արվածը վերլուծելու և հետագա գործողությունները համակարգելու համար։

Նույն շարքից