Փարիզում «դեղին ժիլետների» բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 113-ի: Այս մասին հայտնում է BFM TV-ն:
Փարիզի հյուսիս-արևմուտքում ցուցարարները բարիկադներ են կանգնեցրել և այնտեղ հաստատվել: Ցույցը ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ:
Բորդո քաղաքում ցույցի է դուրս եկել 1800 մարդ: Մոնպելիեում ձերբակալվել է 5 ցուցարար, իսկ Նանթեում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել:
«Դեղին ժիլետների» բողոքի ակցիան սկսել է դեռևս 2018 թ. հոկտեմբեր ամսին: Ի սկզբանե պատճառը բենզինի գնի թանկացումն է եղել: