Ամերիկյան ռազմավարական հետախույզ RQ-4A Global Hawk անօդաչու թռչող սարքը նկատվել է սիրիական ափերի մոտ, որտեղ գտնվում են ռուսական հենակետերը:
Այդ մասին է վկայում PlaneRadar պորտալի տեղեկատվությունը, որն իրական ժամանակում փոխանցում է աշխարհում տիրող իրավիճակը գլոբալ օդային տարածությունում:
Ամերիկյան անօդաչու թռչող սարքը բաց է թողնվել իտալական Սիգոնելլա ավիաբազայից: Սարքի միջոցով տարածքը հետախուզվել է ավելի քան 10 ժամ:
ՆԱՏՕ-ի երկրների օդանավերը հաճախակի են հետաքրքրվում նաև հենց ռուսական սահմաններով և հատկապես նկատվում են Ղրիմի և Բալթիկայի ափերին մոտ: