Հասարակություն 

Հայաստանում ԼԳԲՏ գյո՞ւղ են ցանկանում հիմնել

Analitik.am-ի տեղեկություններով, ԼԳԲՏ համայնքն ակտիվ աշխատանքներ է տանում Հայաստանից այլ երկրներ հեռացած միասեռականներին, տրանսգենդերներին Հայաստան հետ բերելու ուղղությամբ: Թե որքանով է այս նպատակին ծառայում օրեր առաջ Ծաղկաձորում կայացած ԼԳԲՏ ֆորումը, ինչի մասին գրում են որոշ լրատվամիջոցները, ժամանակը ցույց կտա:

Ըստ մեր աղբյուրի, նպատակ կա Հայաստանում հիմնադրել ԼԳԲՏ գյուղ, որտեղ բնակություն կհաստատեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձինք:

Մեր աղբյուրի պնդմամբ, ծրագիրը պատրաստ են հովանավորել նաև միջազգային որոշ հիմնադրամներ՝ այդ թվում՝ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամները»:

Analitik.am-ին նաև տեղեկություններ են հասել այն մասին, որ կառավարությունը դեմ չէ ԼԳԲՏ գյուղ հիմնելու գաղափարին, ինչի իրագործման տրամաբանությամբ էլ ֆինանսավորում է տրամադրել տրանսգենդեր մարզիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմի նկարահանման համար:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից