Հասարակություն Պատահարներ 

Արայի լեռան լանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է

analitik.am

Նոյեմբերի 17-ին, ժամը 09:30-ին Արա լեռան լանջին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 18 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 11:35 «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտ` Արայի լեռան լանջին, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 4-5 հա խոտածածկ տարածք և թփուտներ:

Ժամը 17:20-ին հրդեհը մեկուսացվել է: Հրդեհի մակերեսը կազմում է 15 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 32 փրկարար ծառայող:

Ժամը 18:10-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են:

Նույն շարքից