Քաղաքականություն 

ԵԱՀԿ-ն Ուկրաինայի և ՌԴ-ի միջև բանակցությունների համար միջնորդ է նշանակել

analitik.am

 

ԵԱՀԿ նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար միջնորդ է նշանակել հայտնի շվեյցարացի դիվանագետ Հայդի Թալյավինիին:

 

ԵԱՀԿ-ի հրապարակած փաստաթղթում նշվում է, որ բանակցությունների հիմնական նպատակը լինելու է «Ուկրաինայում բռնությանը վերջ դնելը»։ Դիվանագետն արդեն հասել է Կիև։

 

Բուրկհալտերը ողջունել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախաձեռնողականությունը՝ բանակցություններ սկսելու և բռնությանն արագ վերջ տալու վերաբերյալ։

 

Նա ընդգծել է, որ զինյալ դիմակայության դադարեցումն «էապես կբարելավի երկխոսության հնարավորությունները, որը հիմնական նախապայման է Ուկրաինայի կայունացման և ճգնաժամի կարգավորման համար»։

 

Թալիավինին նախկինում գլխավորել է Հարավային Օսիայի զինյալ հակամարտության հանգամանքներն ուսումնասիրող առաքելությունը։

Նույն շարքից