Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ ավտոմեքենայում

Նոյեմբերի 17-ին, ժամը 04:02-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:19-ին, մարվել՝ 04:29-ին:

Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը, ցուցիչների վահանակը և առջևի երկու անվադողերն՝ ամբողջությամբ: Տուժածներ չկան:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից